«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2002 թվականի N 78
քաղ. Երևան
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ ԸՍՏ ՍԵԶՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել սեզոնային ապրանքների երաշխիքային և ծառայության ժամկետների սկիզբն ըստ սեզոնների` ա) սեզոնային ապրանքների գարնանային սեզոն` փետրվարի 10. բ) սեզոնային ապրանքների ամառային սեզոն` մայիսի 10. գ) սեզոնային ապրանքների աշնանային սեզոն` օգոստոսի 10. դ) սեզոնային ապրանքների ձմեռային սեզոն` նոյեմբերի 10: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան