«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2002 թվականի N 79
քաղ. Երևան
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին անհատույց տրամադրման ոչ ենթակա նմանօրինակ ապրանքների անվանացանկը (կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թ.
հունվարի 30-ի N 79 որոշմամբ
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ավտոմեքենաներ և մոտոհեծանվային ապրանքներ, կցորդներ ու դրանց համարակիր ագրեգատներ` բացի հաշմանդամների օգտագործման համար նախատեսված ապրանքներից, զբոսանավերից և լողամիջոցներից Կահույք Կենցաղային էլեկտրական սարքեր, արդուզարդի (տուալետի) և բժշկական նպատակներով օգտագործվող առարկաներ (էլեկտրասափրիչ, էլեկտրամազահարդար, էլեկտրաունելի` մազերի գանգրացման համար, բժշկական էլեկտրառեֆլեկտոր, էլեկտրաայրիչներ, էլեկտրաբինտեր, էլեկտրածածկոցաշալ, էլեկտրածածկոց) Մթերքների ջերմային մշակման և կերակրի պատրաստման էլեկտրակենցաղային սարքեր (կենցաղային վառարաններ «ՀԹՃ», էլեկտրավառարաններ, խոնավաջերմամշակման սարքեր (տոստերներ), էլեկտրատաքացուցիչներ, էլեկտրաթեյնիկներ և այլն) Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր