Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, նվազագույն շահութահարկի վճարումները» բառերը, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, նվազագույն շահութահարկի վճարումները» բառերը, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները շահութահարկի, իսկ անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկի կանխավճարները հաշվարկում և վճարում են`

1) միասնական հայտարարությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակի համար կանխավճարի վճարման համար օրենքով սահմանված վերջնաժամկետը ներկայացնելու դեպքում` տվյալ եռամսյակի համար կանխավճարի վճարման ամսաթվից սկսած` օրենքով կանխավճարի վճարման համար սահմանված ժամկետներում.

2) միասնական հայտարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար կանխավճարի վճարման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, բայց մինչև տվյալ եռամսյակի ավարտը ներկայացնելու դեպքում` տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակի համար կանխավճարի վճարման ամսաթվից սկսած` օրենքով կանխավճարի վճարման համար սահմանված ժամկետներում:

Եթե միասնական հայտարարությունում նշված է ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու` միասնական հայտարարության ներկայացման ամսաթվից տարբերվող ամսաթիվ, ապա սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են` հիմք ընդունելով միասնական հայտարարությունում նշված ամսաթիվը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։