Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-01-ից մինչև 2014-12-11։Բացել գործող տեքստը

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

գործել է մինչև 2014-12-11Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

«Հոդված 14.1. Փաստաթղթավորման պահանջի ապահովման նպատակով հայտարարագրի ներկայացումը կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալների մուտքագրումը

1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքում, եթե մինչև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումը շրջանառության հարկ վճարողը վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին հայտարարագիր է ներկայացրել կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալներ է մուտքագրել իրեն ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ, և այդ հայտարարագրի կամ տվյալների հիման վրա հարկային մարմինը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացվող ստուգմամբ արձանագրել է ձեռք բերված համապատասխան ապրանքների առկայությունը, կամ նույն հավելվածով սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարողի մոտ ստուգում չի իրականացվել:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։