Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`
Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի՝
ա. «վճարող են համարվում» բառերը փոխարինել «վճարող կարող են համարվել» բառերով,
բ. «(այսուհետ` անձինք):» բառերը փոխարինել «(այսուհետ` անձինք), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի`» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-3-րդ կետերով.
«1) յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև այդ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե մինչև այդ տարվա փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.
2) պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակում ստացած) անձինք պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.
3) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե անձինք ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:».
2) 2-րդ մասի «վճարողներ են համարվում» բառերը փոխարինել «վճարող կարող են համարվել» բառերով, և մասը «արտոնագրային վճարներով հարկվող» բառերից հետո լրացնել «և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության» բառերով.
3) 3-րդ մասի՝
ա. 3-րդ կետից հանել «գյուղատնտեսական արտադրանք արտադրողները,» բառերը,
բ. 4-րդ կետի «բ» ենթակետի «այն անձին» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ. նախորդ տարվա ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 1-3-րդ կետերով նախատեսված խախտումներ.»: