Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1-ին կետով նախատեսված` վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետը կիրառվում է միայն այն դեպքում, եթե հարկային մարմինը հարկ վճարողին ծանուցել է սույն օրենքով նման վերջնաժամկետ սահմանված լինելու մասին: Եթե հարկային մարմինը սույն մասով նախատեսված ծանուցումը հարկ վճարողին ուղարկում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետներից հետո, ապա որպես շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետ սահմանվում է հարկ վճարողին ծանուցումը տրամադրելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը:
Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:
(10-րդ հոդվածը խմբ. 19.11.14 ՀՕ-155-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-128-Ն