Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. առաջին նախադասությունը «հետևյալ դրույքաչափերով» բառերից հետո լրացնել «, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ» բառերով,
բ. դրույքաչափերի աղյուսակի «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ» տողում «3.5%» դրույքաչափը փոխարինել «1%» դրույքաչափով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում խախտման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար (շրջանառության հարկի հաշվարկը ներկայացնելով այդ ժամանակահատվածի համար), իսկ 2-րդ կետի «բ» ենթակետով և 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում խախտման օրը ներառող և մինչև տվյալ տարվա ավարտն ընկած հաշվետու ժամանակահատվածների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով:».
3) 3-րդ մասը «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում` 1.1-ին մասով» բառերով: