Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «պայմաններին չբավարարելու» բառերից հետո լրացնել «և շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու» բառերով, իսկ նույն մասի «համարել է իրեն շրջանառության հարկ վճարող և կատարված գործողությունները ձևակերպել է» բառերը փոխարինել «շարունակել է իրեն համարել շրջանառության հարկ վճարող և սույն օրենքի 5-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացրել միասնական հայտարարությունը՝ կատարված գործողությունները ձևակերպելով» բառերով, ինչպես նաև «5-րդ մասով» բառերը փոխարինել «առաջին պարբերության 5-րդ կետով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում՝
1) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը՝
ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է նախազգուշացում,
բ. երկրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է տուգանք` 20 000 դրամի չափով,
գ. երրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև խախտման օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով,
դ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 1-ին կետով նախատեսված դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով.
2) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը՝
ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է տուգանք` 20 000 դրամի չափով,
բ. երկրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում մինչև խախտման օրն ընկած՝ ավարտված հաշվետու ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը,
գ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` ընթացիկ տարում շրջանառության հարկ վճարող համարվելու օրվանից մինչև ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը.
3) 2016 թվականի հունվարի 1-ից հետո՝
ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում մինչև խախտման օրն ընկած՝ ավարտված հաշվետու ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը,
բ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 3-րդ կետով նախատեսված դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` ընթացիկ տարում շրջանառության հարկ վճարող համարվելու օրվանից մինչև ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում և գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաև հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:».
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հարկային մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:»: