Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1-ին կետով նախատեսված` վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետը կիրառվում է միայն այն դեպքում, եթե հարկային մարմինը հարկ վճարողին ծանուցել է սույն օրենքով նման վերջնաժամկետ սահմանված լինելու մասին: Եթե հարկային մարմինը սույն մասով նախատեսված ծանուցումը հարկ վճարողին ուղարկում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետներից հետո, ապա որպես շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետ սահմանվում է հարկ վճարողին ծանուցումը տրամադրելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը:
Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-128-Ն