Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-01-ից մինչև 2014-12-11։Բացել գործող տեքստը

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2014-12-11Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. առաջին նախադասությունը «հետևյալ դրույքաչափերով» բառերից հետո լրացնել «, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ» բառերով,

բ. դրույքաչափերի աղյուսակի «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ» տողում «3.5%» դրույքաչափը փոխարինել «1%» դրույքաչափով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում խախտման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար (շրջանառության հարկի հաշվարկը ներկայացնելով այդ ժամանակահատվածի համար), իսկ 2-րդ կետի «բ» ենթակետով և 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում խախտման օրը ներառող և մինչև տվյալ տարվա ավարտն ընկած հաշվետու ժամանակահատվածների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով:».

3) 3-րդ մասը «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում` 1.1-ին մասով» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։