Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաև շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրերի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումների ժամկետը չի կարող գերազանցել մեկ աշխատանքային օրը:».

2) 3.1-ին մասի 5-րդ կետը լրացնել «, առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ սույն օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաև շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումներ» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։