Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11314284

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հունիսի 2014 թ. N 8-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

30 հունիսի 2014 թ. N 1319-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`

Հրամայում ենք`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր կողմից վարվող հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի կամ պահեստազորում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը,

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց և զորահավաքի ժամանակ զինապարտների ծանուցման մասին:

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգ մուտքի իրավունք տրամադրելու միջոցով կամ MS Excel ձևաչափով` հանրապետական զինվորական կոմիսարիատի ծառայողական էլեկտրոնային փոստի հասցեին յուրաքանչյուր ամսվա առաջին և տասնհինգերորդ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկելու միջոցով:

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան ՀՀ արտաքին գործերի նախարար

Է. Նալբանդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։