Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714288

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 հուլիսի 2014 թ. N 178-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հունիսի 2014 թ. N 386-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետը.

Հրամայում ենք`

1. Հաստատել շինարարության ոլորտում՝ պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմերի ղեկավարներին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ քաղաքաշինության նախարար

Ն. Սարգսյան ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թ. հուլիսի 3-ի

N 178-Ն հրամանի

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թ. հունիսի 23-ի

N 386-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետին համապատասխան՝ սույն կարգով կանոնակարգվում են շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, սույն կարգի N 1 ձևով վերադաս հարկային մարմին է ներկայացնում եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` «Micrоsоft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով:

Ձև N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թ. հուլիսի 3-ի N 178-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թ. հունիսի 23-ի N 386-Ն

հրամաններով հաստատված կարգի

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. ____ եռամսյակի համար

Հ/հ Շինարարական կազմակերպության անվանումը Հարկ վճարողի հաշվառման համարը Օբյեկտի գտնվելու վայրը Օբյեկտի տեսակը Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը (հազ. դրամ) Եռամսյակում կատարված աշխատանքների արժեքը

(հազ. դրամ)

1 2 3 4 5 6 7

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։