040.0091.02.02.02
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2002 թվականի N 91
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների բնորոշումը, դասակարգումն ու դրանց իրականացման ընթացակարգերը սահմանող գերատեսչական ակտի մշակումն ու սահմանված կարգով գրանցումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 666, 2001 թվականի հուլիսի 25-ի N 682 և սեպտեմբերի 18-ի N 869 որոշումների խմբագրությամբ):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 2-ի N 91 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվություն և քանդման թույլտվություն ստանալու պայմանները, թույլտվության տեսակներն ու կարգը:
2. Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որևէ շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:
3. Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:
4. Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ընթացիկ նորոգման և ներքին հարդարման, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և (կամ) չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
Սույն կարգով ամրագրված ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների բնորոշումը, դասակարգումը և դրանց իրականացման ընթացակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն):
5. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես նախագծով որոշված տարածքի սահմաններում:
6. Կառուցապատողը նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում պարտավոր է հասցվելիք վնասների դիմաց փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:
Փոխհատուցման ձևերի և չափի հետ կապված անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
7. Թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` թաղային համայնքի ղեկավարը` օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն:
Համայնքների ղեկավարները եռօրյա ժամկետում թույլտվության մասին իրազեկում են Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանում` Երևանի քաղաքապետին, նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային տեսչությանը` ներկայացնելով թույլտվության պատճենը:
II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
8. Թույլտվության տեսակներն են`
ա) նոր կառուցվող օբյեկտների` շենքերի ու շինությունների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման թույլտվությունը.
բ) գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման աշխատանքների կատարման թույլտվությունը.
գ) գոյություն ունեցող օբյեկտների քանդման թույլտվությունը:
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Կառուցապատողը շինարարության թույլտվություն ստանալու համար թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (N 1 ձևը կցվում է).
բ) օբյեկտի շինարարության համար` սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերը, որտեղ նշվում են շինարարության տևողության ժամկետը, իսկ փուլերով մշակվող նախագծի դեպքում` միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը:
Դիմումում նշվում են`
ա) օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.
բ) օրենքով սահմանված դեպքերում` օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակած և սահմանված կարգով փորձաքննություն անցկացրած տնտեսավարող սուբյեկտները` համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը:
Սահմանված կարգով հաստատված բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների շինարարության թույլտվությունը տրվում է հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:
Կառուցապատողները (այդ թվում` բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների սեփականատերերը) պարտավոր են կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:
10. Սեփականատերը կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձը քանդման թույլտվություն ստանալու համար թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (N 2 ձևը կցվում է).
բ) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը և սեփականատիրոջ կողմից` սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը):
Դիմումում նշվում են`
ա) քանդվող օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.
բ) քանդման նպատակը.
գ) քանդվող օբյեկտի հիմնական ցուցանիշները:
11. Թույլտվություն տվող իրավասու մարմինը կառուցապատողի (սեփականատիրոջ) ներկայացրած փաստաթղթերը քննարկում և ընդունում է որոշում թույլտվության կամ մերժման մասին` դիմում տալու օրվանից ոչ ավելի, քան 15 օրվա ընթացքում:
12. Շինարարության թույլտվությունը ձևակերպվում է համաձայն N 3 ձևի (կցվում է), իսկ քանդման թույլտվությունը` համաձայն N 4 ձևի (կցվում է):
Շինարարության թույլտվության հետ միասին կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:
Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է նախարարությունը:
13. Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարության իրականացումը հնարավոր չէ առանց գոյություն ունեցող օբյեկտի (օբյեկտների) քանդման, ապա սեփականատիրոջը տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը` համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:
Օբյեկտի փաստացի քանդումն ու նոր շինարարությունն իրականացվում են շինարարության թույլտվություն ստանալուց հետո` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հերթականությամբ:
Այն դեպքում, երբ տեղեկանքի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, օբյեկտը կարող է քանդվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն` մինչև շինարարության թույլտվություն ստանալը:
14. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում, և (կամ) հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն` համաձայն սույն կարգի 4-րդ կետի, ապա սեփականատիրոջը տրվում է քանդման թույլտվություն:
15. Թույլտվության մերժման դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին (սեփականատիրոջը) գրավոր իրազեկում է մերժման շարժառիթների մասին:
Կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարման դեպքում թույլտվության կամ մերժման մասին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան 7 օրվա ընթացքում:
16. Թույլտվության ձևակերպման օրվանից 2 տարվա ընթացքում թույլտվությամբ նախատեսված աշխատանքները չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել թույլտվություն տվող իրավասու մարմին` կառուցապատման տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ և սույն կարգի համաձայն նոր թույլտվություն ստանալու համար:
17. Կառուցապատողը շինարարության աշխատանքներն սկսելուց առաջ, առնվազն 3 օրվա ընթացքում տեղեկացնում է համայնքի ղեկավարին և նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը` համաձայն N 5 ձևի (կցվում է), եթե այլ բան չի նախատեսված համայնքի կողմից տրված շինարարության թույլտվության մեջ:
18. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 7-օրյա ժամկետում սույն կարգի 17-րդ կետում նշված մարմիններին տեղեկացնել շինարարության թույլտվության և N 5 ձևում նշված պայմանների փոփոխման մասին:
19. Նախագծային լուծումների` սահմանված կարգով փոփոխման դեպքում շինարարության թույլտվության մեջ կատարվում է գրառում` համաձայն սույն կարգի դրույթների (բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի):
IV. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
20. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն առաջանալիս, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հատուկ կարգավորման օբյեկտներում թույլտվությունները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:
V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
21. Թույլտվություն տվող իրավասու մարմնի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:
22. Եթե կառուցապատողը շինարարության ընթացքում թույլ է տվել սույն կարգի դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից թույլտվության գործողությունը համարվում է կասեցված` մինչև կասեցման պատճառների վերացումը:
23. Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումը, բացի սույն կարգի 4-րդ կետում նշվածներից, հանդիսանում է ինքնակամ և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
24. Սույն կարգին կից NN 1, 3 և 5 ձևերում տնտեսավարող սուբյեկտների լիցենզիաների համարները պարտադիր նշվում են 1998 թվականի հունվարի 1-ից:
Ձև N1
_________________________________________________________-ին
(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ________________________________________________
(կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի
___________________________________________________________
անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ տալ շինարարության թույլտվություն __________________________
(նոր կառուցվող օբյեկտի շինմոնտաժային
___________________________________________________________
աշխատանքներ, վերակառուցման, ուժեղացման, արդիականացման, վերականգնման
___________________________________________________________
աշխատանքներ, անհրաժեշտ Է նշել օբյեկտի անվանումը)
կատարման համար _______________________________________________
(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը)
___________________________________________հասցեով հողամասի վրա:
Հայտնում եմ`
Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`
ա) մշակվել են_______________________________________________
(նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, օրենքով սահմանված
______________________________________________________ կողմից.
դեպքերում՝ լիցենզիայի N-ը)
բ) ընդունված կարգով համաձայնեցվել են շահագրգիռ կազմակերպությունների,
ճարտարապետության և քաղաքաշինության մարմինների հետ.
գ) ստացել են __ ___________200 թ. N ___ փորձաքննության դրական
եզրակացությունը (կամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային
աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը)
_____________________________________________________ կողմից
(փորձաքննության մարմնի անվանումը, լիցենզիայի N-ը կամ երաշխավորագիր ներկայացնող կապալառուի անվանումը)
Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝
___________________________________________________________
___________________________________________________________
Պարտավորվում եմ շինարարական աշխատանքներն իրականացնել նախագծային
փաստաթղթերում նշված_______________________ ընթացքում, գործող կարգին խիստ
(նշել շինարարության տևողությունը)
համապատասխան և սույն դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր
փոփոխությունների մասին հայտնել ______________________________________
(թույլտվություն տվող մարմնի անվանումը)
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ______________ ______________ ______________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
(իրավաբանական անձի) ___ ____________ 200 թ.
Ձև N2
_______________________________________________________ -ին
(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ______________________________________________
_________________________________________________________
(կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ տալ _____________________________ քանդման թույլտվություն
(շենքերը, շինությունները ______________)
_________________________________________________________
(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը)
հասցեով հողամասի վրա ___________________________________ նպատակով:
(նշվում է քանդման նպատակը)
Հայտնում եմ`
ա) անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցված է __ ________200 թ.
N ___ վկայականով գրանցված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից.
բ) քանդվող օբյեկտների հիմնական ցուցանիշները`
_________________________________________________________
(ընդհանուր, բնակելի, օգտակար մակերեսը, հարկայնությունը, շինանյութերը և այլն)
_________________________________________________________
_________________________________________________________
Պարտավորվում եմ օբյեկտի քանդման աշխատանքներն իրականացնել գործող կարգին
համապատասխան:
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ _____________ _______________ _______________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(իրավաբանական անձի) ___ ____________ 200 թ.
Ձև N3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_____________________________________________________
(մարզը, համայնքը)
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N___
__ _________ 200 թ.
Տրված է _________________________________________________
(կառուցապատողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն)
_________________________________________________________
(ամբողջ օբյեկտի շինմոնտաժային կամ վերակառուցման,
______________________________________________կատարման համար,
ուժեղացման, արդիականացման, վերականգնման աշխատանքները)
այդ թվում՝ գլխավոր հատակագծի վրա նշված ____________________________
(օժանդակ և ոչ հիմնական կառույցների անվանումները)
Նախագծային փաստաթղթերը մշակված են______________________________
___________________________________________________ կողմից.
(նախագծային կազմակերպության անվանումը, օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի N-ը)
Շինարարության վարման մատյանը բաղկացած Է ____ Էջից, կարված և դրոշմակնքված Է
____________________________________________________կողմից.
(թույլտվություն տվող իրավասու մարմնի անվանումը)
Նախատեսվում Է շինարարական աշխատանքներն իրականացնել __________________
(նախագծային փաստաթղթերում նշված
__________________________________________________ ընթացքում։
(շինարարության տևողությունը)
Նախագծային լուծումները սահմանված կարգով փոփոխվել են
(լրացվում Է կարգի 19-րդ կետում նշված դեպքերում) ________________________
_____________________________________________________ կողմից։
(նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիաների NN-ը)
Հատուկ պայմաններ՝
1. Կառուցապատողը նախքան շինարարությունն սկսելը պարտավոր է փոխհատուցել աjն անձանց
հասցված վնասները, որոնց իրավունքները սահմանափակվում են շինարարության ընթացքում։
2. _______________________________________________________________________________
_______________ _______________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(իրավաբանական անձի)
Ձև N4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_____________________________________________________
(մարզը, համայնքը)
ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N___
__ _________ 200 թ.
Տրված է ________________________________________________
(դիմողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն)
_________________________________________________________
գլխավոր հատակագծի վրա հետևյալ համարներով նշված շենքերը, շինությունները և կառույցները քանդելու համար
______________________________________________________________________________
(նշվում են ամբողջությամբ կամ մասամբ քանդման ենթակա օբյեկտները,
______________________________________________________________________________
դրանց հիմնական բնութագրերը)
Քանդվում է ______________________________________________
(նշվում Է քանդման նպատակը)
_________________________________________________ նպատակով։
Քանդման ենթակա են միայն թույլտվության մեջ նշված օբյեկտները։
Քանդման աշխատանքներն իրականացվում են սույն թույլտվության հիման վրա։
_______________ _______________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(իրավաբանական անձի)
Ձև N5
_________________________________________________________ -ին
(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ _______________________________________________
(կազմակերպության անվանումը (կամ անհատ ձեռնարկատիրոջ
__________________________________________________________
անունը, ազգանունը), հասցեն, հեռախոսահամարը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայտնում եմ, որ՝
__________________________________________________________
(կառուցվող օբյեկտի անվանումը, շինարարության թույլտվության N-ը,
__________________________________________________________
շինարարությունն սկսելու ժամկետը)
__ ___ 200 թ. N ___ պայմանագրի համաձայն հեղինակային հսկողությունն իրականացվելու է
__________________________________________________________
(կազմակերպության անվանումը, մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը,
______________________________________________________կողմից:
հեռախոսահամարը)
__ ___ 200 թ. N ___ պայմանագրի համաձայն տեխնիկական հսկողությունն իրականացվելու է
__________________________________________________________
(կազմակերպության անվանումը, մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը,
______________________________________________________կողմից:
հեռախոսահամարը)
__ ___ 200 թ. N ___ պայմանագրի համաձայն շինարարությունն իրականացվելու է
__________________________________________________________
(շինարարական աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի N-ը)
__________________________________________________________
_____________________________________________________միջոցով։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ____________ _______________ _______________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(իրավաբանական անձի) _____ __________ 200 թ.