ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2008 թվականի N 704-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008թ. սեպտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թվականի սեպտեմբերի 12-ի
N 704-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի օգոստոսի 25-ի
N 562-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Գ. Կոստանյան - ՀՀ Նախագահի օգնական
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Մհերյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսասակագնային կարգավորման վարչության սակագնային կարգավորման բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կատարելագործման վարչության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան