Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-07-10-ից մինչև 2016-04-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-04-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. օգոստոսի 25

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի օգոստոսի 25-ի

N 562-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության պետ

(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ա. Խաչատրյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի

փորձագիտական-վերլուծական վարչության

պետ (համաձայնությամբ)

Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի

տեղակալ

Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

տեղակալ

Ս. Գալստյան - ՀՀ պաշտպանության նախարարության

գլխավոր շտաբի պետի տեղակալ

Ռ. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

կազմակերպված հանցավորության դեմ պայքարի

գլխավոր վարչության պետ

Ա. Մանուկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ

Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

(հավալվածը փոփ. 28.09.04 N 629-Ա, 29.11.05 N 937-Ա, 23.03.07 N 245-Ա, խմբ. 12.09.08 N 704-Ա, 13.06.11 N 537-Ա, փոփ. 15.05.13 N 344-Ա, 09.07.14 N 631-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։