Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2018-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314292

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

4 հուլիսի 2014 թ. թիվ 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի

թիվ 29-Ն որոշման

Ակտի պատկեր

ՁԵՎ 12-առևտուր

(տարեկան)

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը

Ներկայացնում է__________________________________________________________

(անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Գտնվելու վայրը _____________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը __________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը _____________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

__________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական գրանցման (հաշվառման) համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ 1. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ

հազար դրամ

(մեկ տասնորդական նիշով)

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Փաստացի տարեսկզբից

Ա Բ 1

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին 110

Ընդամենը եկամուտներ (տող 115 = տող 115.1+ տող115.2+ տող115.3)

այդ թվում` 115

տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ 115.1

օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ 115.2

այլ եկամուտներ 115.3

Ընդամենը ծախսեր (տող 120 = տող 120.1+ տող 120.2+ տող 120.3 + տող 120.4 + տող120.5)

այդ թվում ` 120

աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված միջոցներ 120.1

հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր 120.2

հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր 120.3

ամորտիզացիոն մասհանումներ 120.4

այլ ծախսեր 120.5

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջին

(տող 125 = տող 110 + տող 115 - տող 120) 125

ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առկա վաճառատեղերի քանակը, միավոր 130

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ 135

Ղեկավար ________________________

(Ազգանուն, անուն) ________________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ________________________

(Ազգանուն, անուն) ________________________

(Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի

թիվ 29-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 12- ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.

1) բաժին 1` Եկամուտներ և ծախսեր,

2) բաժին 2` Ընդհանուր տեղեկություններ:

7. Տող 110-ը ներառում է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդը:

8. Տող 115-ը ներառում է հաշվետվության 115.1, 115.2 և 115.3 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը (տող115 = տող 115.1+ տող 115.2 + տող 115.3):

9. Տող 115.1-ը ներառում է տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը, որը գանձվում է շուկաներում վաճառք իրականացնող անձանցից` տեղահատկացման համար:

10. Տող 115.2-ը ներառում է այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու համար. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրման, մթերքները սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում պահպանման, հատուկ սանիտարական հագուստների տրամադրման և այլնի համար:

11. Տող 115.3-ը ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները:

12. Տող 120-ը ներառում է 120.1-ից մինչև 120.5-րդ տողերի հանրագումարը (տող 120 = տող120.1+ տող120.2 + տող120.3 + տող120.4 + տող120.5):

13. Տող 120.1-ը հաշվառվում է.

1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ,

2) վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,

3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ:

14. Տող 120.2-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:

15. Տող 120.3-ը ներառում է հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:

16. Տող 120.4 -ը ներառում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:

17. Տող 120.5 -ը ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների ծախսերը և այլն:

18. Տող 125-ը ներառում է 110 և 115 տողերի գումարը և 120 տողի տարբերությունը (տող 125 = տող 110+ տող 115 – տող 120):

19. Տող 130-ը ներառում է հաշվետու տարվա վերջին շուկայում առկա վաճառատեղերի քանակը:

20. Տող 135-ի ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի բաժանելով:

1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

2) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

3) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։