ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2014 թ. N 779-Ա/Ք
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 5 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 64/1-5 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի հ. 157 հիմնական դպրոց»
տարրական հանրակրթական,
150 տեղ
2) «ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
250 տեղ
հիմնական հանրակրթական,
295 տեղ
միջնակարգ հանրակրթական,
238 տեղ
3) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
90 տեղ
հիմնական հանրակրթական,
110 տեղ
4) «Ղազարավանի միջնակարգ դպրոց»
տարրական հանրակրթական,
30 տեղ
հիմնական հանրակրթական,
50 տեղ
միջնակարգ հանրակրթական,
22 տեղ
5) «ՀՀ Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»
տարրական հանրակրթական,
130 տեղ
հիմնական հանրակրթական,
200 տեղ
միջնակարգ հանրակրթական,
120 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան