ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2014 թվականի N 794-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Սոս Սարգսյանի այրուն` Նելլի Սարգսյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 31-ի N 794-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին
Նկարագրությունը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման համար
1069 ԾՏ05
Շահառուների քանակը Տրանսֆերտ ստացող անձանց քանակը մշակված չէ
Գումարը (հազ. դրամ) X X 2,277.41 2,277.41
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը միանվագ
Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգմանը, մահարձանի և հուշատախտակի պատրաստմանը և տեղադրմանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Մշակված չէ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 31-ի N 794-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը 2014 թ. պետական բյուջե (հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը /դասը)
1069 ԾՐԱԳԻՐԸ
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին 2,277.4
Ծրագրի նկարագրությունը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի պատրաստում և տեղադրում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների բարեկարգված գերեզման և մահարձան
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգմանը, մահարձանի և հուշատախտակի պատրաստմանը և տեղադրմանը
ԾՏ05 Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը 2,277.4
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի պատրաստում և տեղադրում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան