ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2014 թվականի N 780-Ա
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` 327 274 դրամ սկզբնական արժեքով հիմնական միջոցները և փոքրարժեք արագամաշ առարկաները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 31-ի N 780-Ա որոշման
Ց ա ն կ
«Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի
NN
ը/կ Անվանումը Թողարկման տարեթիվը Քանակը (հատ) Սկզբնական արժեքը (դրամ)
1. Ծանրաձող 1989 թ. 1 16324
2. Ծանրաձող 1996 թ. 2 100000
3. Ծանրաձող 2003 թ. 1 70000
4. Բազմոց 1983 թ. 1 5005
5. Պահարան 1981 թ. 4 21832
6. Ձայնագրիչ (մագնիտոֆոն) 1984 թ. 1 26180
7. Սպորտային գլխարկ 2006 թ. 4 3000
8. Սպորտային վարտիք 2006 թ. 10 20000
9. Լցոնած գնդակ 2006 թ. 1 5000
10. Ֆուտբոլի գնդակ 2006 թ. 1 7500
11. Հողաթափ (տապոչկա) 2006 թ. 1 2500
12. Վայրկյանաչափ 2006 թ. 1 12000
13. Բարձրաչափ (ռոստոմետր) 1991 թ. 1 71
14. Դինամոմետր 1991 թ. 1 97
15. Մանրէազերծիչ (ստերիլիզատոր) 1991 թ. 1 25
16. Մանրէազերծիչ (ստերիլիզատոր) 1991 թ. 1 75
17. Երկաթյա պահարան 1983 թ. 4 1300
18. Շվեդական պատ 1986 թ. 2 762
19. Բազկաթոռ 1981 թ. 2 1150
20. Քիվ (կառնիզ) 1987 թ. 8 176
21. Բժշկական սեղան 1986 թ. 2 312
22. Գրասեղան (սեղան՝
1-տումբանի) 1983 թ. 1 525
23. Աթոռ 1984 թ. 2 190
24. Նստարան (սկամեյկա) 1986 թ. 2 538
25. Մերսիչ (մասաժոր) 1989 թ. 1 412
26. Հեռախոսի ապարատ 1992 թ. 1 7250
27. Վարագույր (լրակազմ) 1996 թ. 4 24000
28. Գրասեղան (սեղան՝
1-տումբանի) 1986 թ. 2 1050
Ընդամենը 63 327 274
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան