Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԳՈՒՄԱՐԸ ԱՅԼ ԲԱՆԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013525

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2013 թ. թիվ 320-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԳՈՒՄԱՐԸ ԱՅԼ ԲԱՆԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովել կամավոր կենսաթոշակային խնայողությունների օգտագործման արդյունավետությունը,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 170-Ն)

1. Կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին փոխանցելու համար բանկի կողմից մասնակցից գանձվող վճարը չի կարող գերազանցել`

1) փոխանցվող գումարի երկու տոկոսը, եթե կուտակային կենսաթոշակային ավանդի ներդրման օրվանից անցել է ոչ ավելի, քան երկու տարի.

2) փոխանցվող գումարի մեկ տոկոսը, եթե կուտակային կենսաթոշակային ավանդի ներդրման օրվանից անցել է առնվազն երկու տարի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։