Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-08-25-ից մինչև 2018-10-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-10-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013538

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2013 թ. թիվ 333-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ժամանակ առաջացող ռիսկերը,

Հաշվի առնելով, որ`

● «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի պահառուի գործառույթները սկզբնական շրջանում իրականացվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրը վարողի (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող) կողմից.

● Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կենտրոնական դեպոզիտարիա) միջև կնքված պայմանագրի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը Կենտրոնական դեպոզիտարիան է.

● «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 171-Ն)

1. Սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված` Կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։