ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 812-Ա
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015 թվականի օգոստոսի 2-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
օգոստոսի 14-ի N 812-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի
NN
ը/կ Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդելը) ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Քանակը Արտադրման տարեթիվը Մաքսային հայտարարագրի համարը Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը Մաքսային արժեքը (դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը
1. Դեկոդեր NOVELSAT DEMODULATOR NS2000 85176990299 1 2012 թ. C 8822 14.08.2013 թ. 3.354.954,5 14.08.2014 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան