Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 29 ՀՈՒԼԻՍԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 210-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 հուլիսի 2014 թ. թիվ 210-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆՈՐՔԻ ՇՈՒԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 815 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի հուլիսի 16-ի թիվ 30 արձանագրություն) և «ՆՈՐՔԻ ՇՈՒԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի 2014 թվականի հուլիսի 8-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՆՈՐՔԻ ՇՈՒԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 815 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՆՈՐՔԻ ՇՈՒԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետի կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայրի հասցեով (ՀՀ, ք. Երևան, Սաֆարյան 14) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ Ն. Երիցյան

2014 թ. հուլիսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։