Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 508-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814397

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

8 օգոստոսի 2014 թ. N 515-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 508-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետով.

Հրամայում եմ`

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թ. նոյեմբերի 15-ի «Ծառայողական բնութագրով վերապատրաստման (ուսուցման) արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների հավաքած միավորների հաշվարկման կարգը հաստատելու մասին» 508-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) համակարգում`» բառերը փոխարինել «հարկային և մաքսային մարմինների» բառերով.

2) Հավելվածի 4-րդ կետի «ՀՀ ԿԱ ՊԵԿ» բառերը փոխարինել «վերադաս հարկային և մաքսային մարմինների» բառերով.

3) Հավելվածի 8-րդ կետի «ՊԵԿ» բառը փոխարինել «վերադաս հարկային և մաքսային մարմինների» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Գ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։