ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`
ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).
դ) լավագույն ուսանողուհի.
ե) լավագույն աշակերտ.
զ) լավագույն սփյուռքահայ ուսանող.
է) գլխավոր մրցանակ:
(1-ին կետը լրաց. 04.07.09 ՆԿ-105-Ն)
2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
4. Ի գիտություն ընդունել, որ`
ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.
բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2005 թ. հունիսի 2
Երևան
ՆԿ-127-Ն
Հավելված
ՀՀ Նախագահի 2005 թ. հունիսի 2-ի
ՆԿ-127-Ն կարգադրության
Կ Ա Զ Մ
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի
Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ԼԽ գործադիր տնօրեն
Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ - «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Արա ԱՎԵՏԻՍՅԱՆ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր
Արամ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ - «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն
Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ - «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեի նախագահ
Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
(հավելվածը փոփ. 16.09.06 ՆԿ-184-Ն, 04.07.09 ՆԿ-105-Ն, փոփ., լրաց. 21.02.11 ՆԿ-22-Ն, փոփ. 06.07.11 ՆԿ-137-Ն, 25.02.12 ՆԿ-15-Ն, լրաց. 04.06.14 ՆԿ-76-Ն, փոփ. 03.09.14 ՆԿ-123-Ն)
ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյան