ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2014 թվականի N 193-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 18-ի N 193-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Զ. Գրիգորյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ
Լ. Խալիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ
Վ. Սահակյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բուդաղյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Խզմալյան - ՀՀ հանրային խորհրդի հարկային, տուրքային, մաքսային, սակագնային, գույքի կառավարման ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ գույքային կառավարման վարչության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Ն. Մարտիրոսյան - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ, «Միկա ցեմենտ» գործարանի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Պողոսյան - Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Վ. Սահակյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Սահակյան Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Սաֆարյան - Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան - Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Արիստակեսյան - «ՀՀ սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ)
Կ. Չիլինգարյան - «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Է. Տեր-Ստեփանյան - «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 19.05.14 N 454-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան