ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2014 թվականի N 811-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 19-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 217-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետում «մինչև 2014 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
օգոստոսի 28-ի N 811-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 19-ի N 217-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան