«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2012 թ.
ք. Երևան N 166-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը» (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 9-ի «Կատարված ներդրումների մասին կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 35-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ` Ռ. Նազարյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի մայիսի 11-ի
N 166-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր իրականացնող կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:
2. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կարգով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը, իսկ տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 10-ը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է աճողական կարգով՝ տարեսկզբից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ կարգավորվող անձի ղեկավարի (եթե կարգավորվող անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ապա անհատ ձեռնարկատիրոջ) կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` հանձնաժողովի invest.report@psrc.am էլեկտրոնային հասցեին:
5. Փոքր հիդրոէլեկտրակայաններում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվությունները կարող են ներկայացվել թղթային եղանակով:
6. Հաշվետվությունը ներկայացվում է սույն կարգի հավելված 1-ով և 2-ով հաստատված Ն-1 և Ն-2 ձևերով:
7. Հաշվետվությունը ներկայացվում է XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական unicode տառատեսակով:
8. Հաշվետվության ներկայացման վերաբերյալ կարգավորվող անձը գրավոր ծանուցում է հանձնաժողովին:
9. Հաշվետվությունում ներկայացվում են հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կանխատեսվող և փաստացի իրականացված ծավալները, ինչպես նաև անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների ծավալները և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:
10. Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների հիմնավորումները կարող են ներկայացվել DOC, DOCX, XLS, XLSX, PDF կամ JPEG ֆորմատների ֆայլերի տեսքով:
Հավելված 1
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի
N166-Ն որոշմամբ հաստատված կարգի
Ձև Ն-1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված կապիտալացվող ծախսերով ձևակերպված ներդրումների մասին
առ 20..թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ
№ Ներդրումների ուղղությունը (ենթաուղղությունը) Մարզը Հաշվա-պահա-կան հաշվառ-ման հաշիվը Հիմնական միջոցի գույքա-համարը (անհա-տական հաշվառ-ման համա-րանիշը) Չափ-ման միա-վորը Հանձնաժողովի հետ համա-ձայնեցված ներդրումներ Ավարտված` շահագործման հանձնված հիմնական միջոցներ Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և սարքավորումների ձեռքբերման ու տեղակայման ծախսումներ Կապա-լառու կազմա-կերպության անվանումը
Ընդամենը Ոչ
ընթացիկ նյութա-կան ակտիվ-ների կառուց-ման (ստեղծ-ման) և սարքա-վորում-ների ձեռք- բերման ու տեղա-կայման ծախսում-ներից Տեղա-կայում չպա-հանջող հիմնա-կան միջոց-ների ձեռք- բերման ծախսում-ներից Այլ Հաշվետու ժամա-նակա-շրջանի վերջի դրությամբ մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացում Հաշվետու տարվա սկզբի դրությամբ մնացորդը
Ընդա-մենը ավե-լացում Նախա-գծեր Նյութա-կան ծախսում-ներ Ծախսում-ներ աշխա-տանքի վճարման գծով Մաշվա-ծություն Կապալառու կազմա-կերպու-թյունների կոմից կատարված աշխա-տանքներ և մատուցված ծառա-յություններ Այլ ծախսում-ներ Տեղա-կայման ենթակա սարքա-վորում-ներ
ՔԱՆԱԿ ԳՈՒ-ՄԱՐ ՔԱ-ՆԱԿ ԳՈՒ-ՄԱՐ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
1 Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումներ
1.1 (Ներդրումային
ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը)
2 Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ
2.1 (Անհետաձգելի աշխատանքի անվանումը)
ԸՆԴԱՄԵՆԸ
______________________________________ ___________________
Ղեկավար (Էլեկտրոնային ստորագրություն) (անունը, ազգանունը)
___________________________________________________ _______________________
Գլխավոր հաշվապահ (Էլեկտրոնային ստորագրություն) (անունը, ազգանունը)
(հավելվածը խմբ. 25.06.14 N 205-Ն)
Հավելված 2
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի
N166-Ն որոշմամբ հաստատված կարգի
Ձև Ն-2
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված կապիտալացվող ծախսերով ձևակերպված ներդրումների մասին
առ 20..թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ
№ Ներդրումների ուղղությունը Հաշվա-պահական հաշվառման հաշիվը Չափման միավորը Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների կանխատեսվող ծավալը Ընդամենը կատարված ներդրումներ Կատարված ծախսերի բնույթը Կապալառու կազմա-կերպության անվանումը
նյութական ծախսումներ ծախսումներ աշխատանքի վճարման գծով մաշվա-ծություն կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքներ և մատուցված ծառայություններ այլ ծախսումներ
ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
1 Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումներ
1.1 (Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը)
2 Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ
2.1
(Անհետաձգելի աշխատանքի անվանումը)
ԸՆԴԱՄԵՆԸ
______________________________________ ___________________
Ղեկավար (Էլեկտրոնային ստորագրություն) (անունը, ազգանունը)
___________________________________________________ _______________________
Գլխավոր հաշվապահ (Էլեկտրոնային ստորագրություն) (անունը, ազգանունը)
(հավելվածը խմբ. 25.06.14 N 205-Ն)