Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 30

գործել է մինչև 2014-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր հաստատած ցանկին համապատասխան սահմանել այդ ապրանքների համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգ:

(30-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։