Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-08-23-ից մինչև 2015-05-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-05-19Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1190-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող 104.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (կաթսայատուն` 47.0 քառ. մետր և ենթակայան` 57.4 քառ. մետր) անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքը, ինչպես նաև 71 միավոր մեքենաները և սարքավորումները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գրանցված` 22. 11. 1996 թ. N 286.110.02488, վկայական N 01Ա030321, գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աբովյան 16/3):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաներ և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաները և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.

3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի կադաստրային արժեքը` 19860.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարից 20.0 մլն դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 487056 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ վճարվելուց հետո քսանօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

1) գույքի վաճառքի գումարի մնացած մասը վճարել հետևյալ համամասնությամբ և ժամկետներում`

ա. 30 մլն դրամը՝ մինչև 2014 թվականի մարտի 31-ը ներառյալ,

բ. 74 236.0 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ,

(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.14 N 852-Ա)

2) սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ՝ վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարած գումարի մեկ տոկոսի չափով:

3) երեք տարվա ընթացքում կատարել 8000 հազ. դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

4) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.

5) գնորդը պարտավոր է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 4 104 084 դրամ գումար՝ որպես նախապես վճարված դատական ծախս:

(3-րդ կետը խմբ. 30.01.14 N 177-Ա, խմբ., փոփ., լրաց. 14.08.14 N 852-Ա)

3.1 . Սահմանել, որ գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել մինչև սույն փոփոխությունն ուժի մեջ մտնելը հաշվարկված տույժերը:

(3..1-ին կետը լրաց. 14.08.14 N 852-Ա)

4. Գնորդը պարտավոր է`

1) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` անշարժ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ մեքենաների և սարքավորումների վաճառքի գինն ուղղել «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: Հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.

2)(ենթակետն ուժը կորցրել է 30.01.14 N 177-Ա)

(4-րդ կետը փոփ. 30.01.14 N 177-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1190-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ԵրԵՎան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող մեքենաների ԵՎ սարքավորումների

NN

ը/կ Գույքի անվանումը Քանակը (հատ) Թողարկման տարեթիվը Միավորի շուկայական արժեքը

(դրամ) Օտարման ենթակա գույքի գինը

(դրամ)

1. Տրանսֆորմատուր TM-4001-1002-2 2 1985 320000 640000

2. Բարձր լարման բաժանարար 2 1985 7500 15000

3. Բարձր լարման բաժանարար 4 1985 7500 30000

4. Բարձր լարման բաժանարար 2 1985 7500 15000

5. Շիննի կամրջակ 1 1985 1000 1000

6. Դիմացի վահանակ 6 1985 800 4800

7. Ինքնաանջատիչ 16 1985 2500 40000

8. 7-բջջային պահարան-70 1 1985 15000 15000

9. Ապահովիչ 15 1985 1000 15000

10. Խրոցակ 8 1985 300 2400

11. Սարք «Վոլտմետր» 8 1985 700 5600

12. Էլեկտրական վահանակ 2 1985 9000 18000

13. Եռաֆազ հաշվիչ 1 1985 17000 17000

14. Հզորության վահանակ 1 1985 7000 7000

15. Արկղ ЯРВ 2 1985 20000 40000

Ընդամենը 71 865800

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։