Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2002 թվականի N 263

քաղ. Երևան

ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի զորամասերի ջրամատակարարումը և ջրահեռացումը բարելավելու մասին» N 1168 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մեկ զինծառայողի կողմից խմելու ջրի օգտագործման օրական սահմանաքանակը՝ 165 լիտր, ներառյալ կոմունալ-կենցաղային կարիքների համար անհրաժեշտ ջրի բոլոր ծախսերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։