Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 2014 թվականի N 967-Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 470-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերությանն իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ահարոնյան 3 հասցեում գտնվող՝ 5493,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիրը 01-012-0301-0126) (այսուհետ՝ գույք) կադաստրային արժեքով (1 քառ. մետրը 6960 դրամ)՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ)՝ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքեր կառուցելու նպատակով:

2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 38235665 դրամ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։