Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2014 թվականի N 1008-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Ղազանչիի կաթնահամալիրի լուծարումից հետո մնացած 8002778 դրամ սկզբնական արժեքով հիմնական և տրանսպորտային միջոցները «այսուհետ` գույք»` համաձայն հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով՝ գյուղական համայնքի բնակչության սոցիալական խնդիրները լուծելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանում սահմանելով, որ համայնքը պարտավոր է վճարել որոշման հավելվածի N 1 ցանկում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 1008-Ա որոշման

Ց Ա Ն Կ N 1

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին նվիրաբերվող տրանսպորտային միջոցների

NN ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Գույքի շահագործման

տարեթիվը Քանակը Գույքի սկզբնական արժեքը

(դրամ) Գույքի հաշվեկշային արժեքը

(դրամ)

1. Ավտոմեքենա ԳԱԶ 53Բ 1986 1 2750 846.3

2. Ավտոմեքենա ՄՄԶ -4502 1980 1 2670 495.5

3. Ավտոմեքենա ԳԱԶ ՄՄԶ -3503 1980 1 3032 1025.3

4. Տրակտոր ԴՏ-75 թրթուրավոր 1985 1 4686 0

5. Տրակտոր ԴՏ-75 թրթուրավոր 1987 1 4640 0

6. Տրակտոր (կարպատեց) 1988 1 700000 0

7. Տրակտոր ՄՏԶ 80 1991 1 380000 0

8. Տրակտոր ՄՏԶ 82 1991 1 50000 0

9. Տրակտոր Տ-1504 1983 1 2000000 1270000

10. Կոմբայն ՍԿ 5 1990 1 2500000 1587500

11. Կոմբայն ՍԿ 5 1986 1 1700000 1079500

12. Ընդամենը 11 7347778 3939367.1

Ց Ա Ն Կ N 2

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին նվիրաբերվող հիմնական միջոցների

NN ը/կ Անվանումը Գույքի շահագործման տարեթիվը Քանակը Գույքի սկզբնական արժեքը

(դրամ) Գույքի հաշվեկշային արժեքը

(դրամ)

1. Զոդման ապարատ 1990 1 10000 6350

2. Խոտհնձիչ՝ ձեռքի ՄՖ-70 1989 4 20000 12700

3. Կերակրաբաշխիչ ԿՏՈՒ 10 1987 2 100000 63500

4. Հակավորիչ հավաքող տուկ 1988 1 300000 190500

5. Ռեզերվուար 10 տ 1983 3 50000 31750

6. Գութան՝ տրակտորի 1987 2 70000 44450

7. Գողմաղբահեղուկ տեղափոխող կցորդ ՌԺԿ-8 1988 1 80000 50800

8. Էլեկտրական սրող հաստոց 1989 1 10000 6350

9. Կշեռք 1 տ 1990 1 15000 9525

Ընդամենը 16 655000 415925

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։