Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից, որով Պայմանավորվող Կողմերը միմյանց կտեղեկացնեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու մասին:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կարող է փոփոխվել կամ լրացվել Պայմանավորվող կողմերի գրավոր համաձայնությամբ: Սույն Համաձայնագրի լրացումները կամ փոփոխություններն ուժի մեջ են մտնում 1-ին պարբերությամբ նախատեսված կարգով:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը դիվանագիտական ծանուցման ճանապարհով: Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դադարեցման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից 6 (վեց) ամիս հետո:
Կատարված է Պրահայում 2014թ. հունվարի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանման վերաբերյալ տարաձայնությունների դեպքում, նախապատվություն կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մայիսի 27-ին