ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2013 թվականի N 864-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հոկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հոկտեմբերի 22-ի N 864-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աղասյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Շահինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Արզումանյան - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Արազյան - «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Անուշավան եպիսկոպոս
Ժամկոչյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ (համաձայնությամբ)
Ս. Առաքելյան - արվեստաբան (համաձայնությամբ)
Ա. Ասատրյան - երաժշտագետ (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 04.09.14 N 835-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան