Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2014 թվականի N 1016-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում 2014 թվականին կարկտահարություններից տուժած համայնքների ցուցակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն ու 2013 թվականի օգոստոսի 22-ի N 905-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետը «հուլիսի 7-ին,» բառերից հետո լրացնել «26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին,» բառերով.

2) 2-րդ, 3-րդ կետերը և որոշման հավելվածի վերնագիրը «հուլիսի 7-ին, 26-ին,» բառերից հետո լրացնել «օգոստոսի 10-ին, 11-ին,» բառերով.

3) որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնում`

ա. «Հացահատիկ» բառը փոխարինել «Հացահատիկ և հատիկաընդեղեն» բառերով,

բ. 34-րդ կետից հետո աղյուսակը լրացնել 35-րդ, 36-րդ, 37-րդ կետերով և «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 35. Արփենի 16 70 - - - - - - - -

36. Կրասար 54,5 50 - - - - 15 38 - -

37. Աշոցք 50 50-80 - - - - - - - -

Ընդամենը 11543.77 - 1179.16 - 390.15 - 633.22 1690 1272.02 3558

».

4) որոշման հավելվածի`

ա. առաջին պարբերությունում «14980,57» թիվը փոխարինել «15101,07», իսկ «12826,13» թիվը` «12946,63» թվով,

բ. երկրորդ պարբերությունում «1822» թիվը փոխարինել «1860», իսկ «701,38» թիվը` «716,38» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։