ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1031-Ա
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Անիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման» միջտնտեսային ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2014 թվականի մայիսի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, հերթական աճուրդի անցկացման ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1031-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԱՆԻԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ» ՄԻՋՏՆՏԵՍԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ Անվանումը Քանակը (հատ) Թողարկման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (դրամ) Գույքի մեկնարկային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման համար նախատեսված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) Գույքի տեխնիկական վիճակը
Մեքենասարքավորումներ
1. Բենզինի բաք 5 տ 1 1985 թ. 85000 85000 6000 փորձարկման ենթակա
Տրանսպորտային միջոցներ
2. ՈՒԱԶ-3303-01 63-82 ԱԴՕ 1 1987 թ. 220000 220000 21600 ապակոմպլեկ- տավորված
3. ՈՒԱԶ-3303-01 47-98 ԱԴՍ 1 1988 թ. 250000 250000ուղղ. 21600 ապակոմպլեկ-տավորված
4. ՈՒԱԶ-3303-01 83-97 ԱԴՈւ 1 1990 թ. 17000 17000 21600 առկա է կմախքը
Արտադրատնտեսական գույք
5. Երկաթյա շկաֆ՝ փոքր 1 1985 թ. 3000 3000 600 բավարար
6. Երկաթյա շկաֆ 1 1985 թ. 5000 5000 600 բավարար
Ընդամենը 6 580000 72000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան