Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2014 թվականի N 1036-Ն

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2010 թվականի ապրիլի 15-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները հաստատելու մասին» N 53-Ն հրամանը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմանը:

3. Սահմանել, որ սույն կարգով նախատեսված երկրաբանական ֆոնդի թվայնացման աշխատանքների իրականացումը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 24-ի N 1036-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող երկրաբանական տեղեկության (այսուհետ` տեղեկություն) տրամադրման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների դիմաց վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Տեղեկությունը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից անվճար` համաձայն «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի: Տեղեկության անվճար տրամադրումն ապահովելու նպատակով թվայնացվում և լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում (այսուհետ` էլեկտրոնային կայք) տեղադրվում է ամբողջ երկրաբանական տեղեկությունը՝ բացառությամբ «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Էլեկտրոնային կայքում տեղադրված տեղեկությունը թարմացվում է լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ և բաց է ու հասանելի ցանկացած շահագրգիռ անձի համար:

3. Վճարովի են միայն լիազոր մարմնում առկա թվայնացված, ինչպես նաև չթվայնացված՝ տեղեկության տրամադրման հետ կապված մատուցվող ծառայությունները:

4. Լիազոր մարմնում առկա թվայնացված, ինչպես նաև չթվայնացված երկրաբանական տեղեկության տրամադրման հետ կապված ծառայությունները մատուցում է լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

5. Տեղեկության տրամադրման հետ կապված ծառայություններն են`

1) պատճենահանում և սկանավորում.

2) համակարգչային տպում.

3) ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում:

6. Տեղեկության տրամադրման համար մատուցվող ծառայությունների գնացուցակը փակցվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթերցասրահի մոտ` տեսանելի վայրում:

7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկություն ստանալու համար գրավոր դիմում են լիազոր մարմնին:

8. Լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրում է պահանջվող տեղեկությունը, իսկ արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվում է հարցման պահից 4 ժամվա ընթացքում:

9. Իրավաբանական և ֆիզիկական անձինք տեղեկություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ լրացնելով համապատասխան հայտ` համաձայն ձևի:

10. Հայտերը գրառվում են գրանցամատյանում, որի ձևը և վարման ընթացակարգը հաստատում է լիազոր մարմինը:

11. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պահանջվող տեղեկությունը կարող է տրամադրվել միայն մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կանխիկ կամ փոխանցման միջոցով վճարելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Տեղեկության վերաբերյալ նյութերի տրամադրումն ու դրանց գաղտնիությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

13. Տրամադրված տեղեկություն պարունակող փաստաթղթերի բնօրինակներից օգտվում են միայն այդ նպատակի համար նախատեսված՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթերցասրահում:

14. Հայտատուի կողմից նյութերի վերադարձման պահին ստուգվում է նյութերի ամբողջականությունը, որից հետո «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողը գրանցամատյանում ստորագրում է վերադարձված նյութերի ամբողջականության համար:

15. Տեղեկության տրամադրման և պահպանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Ձև

Հ Ա Յ Տ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Հայտատու

Ֆիզիկական անձ ___________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

Իրավաբանական անձ_______________________________________________________

(կազմակերպության անունը)

__________________________________________________________________________

Պահանջվող տեղեկության անվանումը_________________________________________

Ստորագրությունը ___________________________________________________

(հայտատուի)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։