Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-10-09-ից մինչև 2017-04-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-04-13Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1304-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հոկտեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1304-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության ստացումը և ազդարարումը։

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) տեղական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել կազմակերպության ու հիմնարկի տարածքից դուրս.

բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս.

գ) մարզային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս.

դ) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները տարածվել են երկու մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում,

ե) անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ արտակարգ իրավիճակ, որը ծագել է այլ երկրում և ներգործություն է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում։

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

3. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու բնակչությանը տեղեկատվության և ազդարարման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվում է շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:

Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին պետական կառավարման մարմինների ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

4. Պետական կառավարման մարմինների ղեկավարներն արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվությունը հաղորդում են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին։

(4-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

5. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը բանավոր զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, որից հետո սեղմ ժամկետում ներկայացնում է գրավոր առաջարկություն` արտակարգ իրավիճակի կանխարգելման և հետևանքների վերացման վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

6. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին տեղեկատվությունը հաղորդվում է՝

ա) տեղական նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ կազմակերպության ղեկավարը` համայնքի ղեկավարին (Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին) և մարզպետին: Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտի ղեկավարը` մարզպետին (Երևանի քաղաքապետին), համապատասխան ոլորտի լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման պետին.

բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ համայնքի ղեկավարը` մարզպետին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման պետին, իսկ Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը` Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման պետին.

գ) մարզային և համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ մարզպետը (Երևանի քաղաքապետը)` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) հանրապետական և անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

7. Արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց հետևանքների վերացման ընթացքում տեղեկատվության հաղորդման տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

8. Արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց հետևանքների վերացման ընթացքում տեղեկատվության հաղորդման համար պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները կարող են օգտագործել կապի առկա բոլոր հնարավոր ձևերն ու միջոցները:

9. Տեղեկատվության ստացման և ազդարարման փաստաթղթերի ձևերը, ազդարարման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

(9-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

10. Արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության հավաստիության և օպերատիվության համար պատասխանատվություն են կրում սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների ղեկավարները` օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։