ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2014 թվականի N 958-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1255-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Ν 1255-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հոկտեմբերի 1-ի N 958-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 23-ի N 1255-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Մաթևոսյան - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Գրիգորյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ապիկյան - «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Գ. Նալբանդյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի աշխատող (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Մարտիրոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ
Ս. Մաթևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան