Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 33-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 378-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1087-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 33-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 378-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 33-Ա որոշման երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին:»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Վարդան Արամյանին ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին» N 378-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։