Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1012-Ա

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2014 թվականի հոկտեմբերի 18-21-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)՝ էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքը քննարկելու համար։

2. Երվանդ Զախարյանի, Արա Սիմոնյանի և Տիգրան Մելքոնյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։