Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1105-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ժզ» և «ժէ» ենթակետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ ենթակետերով.

«11.1) օրենքով սահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

11.2) օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մասին կարծիք ներկայացնելը:».

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործակալության պետի տեղակալը:»:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժինը, հարկային մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժինը, մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժինը, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել սահմանադրական և վարչական իրավունքի բաժնի, քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի, սոցիալական ոլորտի օրենսդրության բաժնի, գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժնի, դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի, միջազգային պայմանագրերի բաժնի և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժնի` կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով:

4. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2014 թ. հոկտեմբերի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 9-ի N 1105-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 5-ի N 1045-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

Կառուցվածքային ստորաբաժանումներ

Սահմանադրական և վարչական իրավունքի բաժին

Քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժին

Սոցիալական ոլորտի օրենսդրության բաժին

Գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժին

Դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժին

Միջազգային պայմանագրերի բաժին

Իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժին»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։