Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2002 թվականի N 426

քաղ. Երևան

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի ղեկավար Սարո Էլբակյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 55795 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Շիրակի մարզի Վահրամաբերդի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 18-ի N 426 որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի՝ կապված Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000

3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000

4. Կապի ծառայության վճարներ 1000

5. Գրասենյակային ծախսեր 1000

ընդամենը

52000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

(723 ընտրող + 723 x 0,05) x 5 դրամ 3795

Ընդամենը 55795

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։