Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Պետական պահուստի համակարգի ֆինանսավորումը

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական պահուստի համակարգի ֆինանսավորումը

1. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման և զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով ուղղում է բացառապես պետական պահուստի ձևավորմանն ու պետական պահուստի համակարգի զարգացմանը:

3. Պետական պահուստի ձևավորման, պետական պահուստի համակարգի պահպանման և զարգացման ծախսերը առանձին հոդվածով արտացոլվում են պետական բյուջեի մասին օրենքում:

(8-րդ հոդվածը խմբ. 29.09.14 ՀՕ-150-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։