«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1687-Ա
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 9-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 13 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. դեկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1687-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Համբարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Վարդապետյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,
դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
(համաձայնությամբ)
Գ. Տեր-Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 17.03.05 N 305-Ա, խմբ. 19.09.10 N 1171-Ա, փոփ. 31.03.11 N 316-Ա, 23.01.14 N 49-Ա, 02.10.14 N 1068-Ա)