Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՎՈՆ ԽԱԼԻԿՅԱՆԻ՝ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2014 թվականի N 1052-Ա

ԼԵՎՈՆ ԽԱԼԻԿՅԱՆԻ՝ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 7-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 20-23-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Լևոն Խալիկյանի՝ Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։