«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10810182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2010 թ. N 53-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը սահմանելու մասին» N 1036-Ն որոշման 2-րդ կետի.
(նախաբանը փոփ. 09.10.14 N 137-Ն)
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված /15.06.2012թ. N 4/4.5-1/7965-12/ գրություն «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 09.10.14 N 137-Ն)
2. Աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին.
սահմանված կարգով ապահովել հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Նախարար՝ Ա. Մովսիսյան
Հավելված
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2010 թվականի ապրիլի 15-ի
N 53-Ն հրամանի
Գ Ն Ե Ր
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների
Հ/հ Ծառայության անվանումը Չափման միավորը Մատուցվող ծառայության գինը (ներառյալ ԱԱՀ), դրամ
1 2 3 4
1 Երկրաբանական ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում Մեկ ֆոնդային նյութ/օր 4500
2 Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության վերաբերյալ
ա/ փաստաթղթերի պատճենահանում կամ սկանավորում կամ տպում
A4 յուրաքանչյուր էջի համար 50
A3 յուրաքանչյուր էջի համար 75
A2 յուրաքանչյուր էջի համար 150
A1 յուրաքանչյուր
էջի համար 500
A400 յուրաքանչյուր էջի համար 600
բ/ համակարգչային սկանավորում 1 քառ. մ 1660
գ/ համակարգչային տպում 1 քառ. մ 3545
(հավելվածը խմբ. 09.10.14 N 137-Ն)