Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան N 232-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 7-րդ և 10-րդ կետերի`

Հրամայում եմ`

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի նոյեմբերի 10-ը` ժամը 18:00:

(2-րդ կետը փոփ. 28.10.14 N 273-Ն)

3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի նոյեմբերի 10-ը` ժամը 18:00:

(4-րդ կետը փոփ. 28.10.14 N 273-Ն)

Նախարար Ն. Սարգսյան

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 232-Ն հրամանի

N _______

_______________________________ աշխատակազմի ղեկավար

(Գերատեսչության անվանումը)

պարոն/տիկին ______________________________________ -ին

(աշխատակազմի ղեկավարի անունը և ազգանունը)

___________________________________________________ -ից

(Դիմում-հայտ ներկայացնողի անուն,ազգանուն)

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու

Ծառայողի

անունը, ազգանունը և հայրանունը Ծառայողի

ընտանիքի կազմը Ծառայողի

պաշտոնը, աշխատանքային ստաժը Ծառայողի

անձնագրային տվյալներ Ծառայողի

էլեկտրոնային հասցեն Ծառայողի

հեռախոսահամարը Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը

Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ՝

1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,

2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,

3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,

4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:

Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:

_______________________

(Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)

__________________________________________

(Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն, ստորագրություն)

__________________________________________

(Ծառայողի Ընտանիքի անուն,ազգանուն, ստորագրություն)

Դիմումն ընդունեց՝ __________________________________________

(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

%______________________________________________________________________________

Ներկայացվել է դիմում _________________________________________-ի կողմից

(Դիմում-հայտը ներկայացնողի անուն,ազգանուն)

Ստացվել է _____________կողմից «____» __________201 թ.

(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

N _______

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 232-Ն հրամանի

Գ Ե Ր Ա Տ Ե Ս Չ Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ

__________________________________________

(Գերատեսչության անվանումը)

Աղյուսակ 1:

Բնակարան գնելու հավակնորդների

ընդհանուր թիվը՝ ըստ անձի Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ սենյակների

Մեկ Երկու Երեք Չորս

Աղյուսակ 2:

Հավակնորդի

անունը, ազգանունը և

հայրանունը Հավակնորդի

ընտանիքի կազմը Հավակնորդի

պաշտոնը, աշխատանքային ստաժը Հավակնորդի

անձնագրային տվյալներ Հավակնորդի

Էլեկտրոնային հասցեն Հավակնորդի

հեռախոսա-համարը Հավակնորդի

կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը

Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:

_____________________________

(Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)

_________________________________________________________________

(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ.Տ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։